-
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կլինի Ֆրանսիայում: Ջոն Հեֆեռնի խոսքով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, «որտեղ նա ազդեցիկ և արդյունավետ ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը»:
-
Քառյակի ներսում ճգնաժամ կա: Այս մասին այսօր հայտարարել է «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
-
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց PL4SD (Փոխադարձ ուսուցանում հանուն կրթության սոցիալական ուղղվածության) ծրագրի փորձագիտական խմբին:
-
Հրազդանի կիրճը օգնություն է հայցում, իսկ Հրազդան գետը` մեր Զանգուն ցավից, անօգնականությունից, անճարությունից, անտարբերությունից գոռում է, ճչում ու մղկտում:
-
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը համոզված է, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և հաջորդած թանկացումները բարդ խնդրի առաջ են կանգնեցրել մարդկանց՝ ամեն մի թանկացում ազդում է ընտանեկան ծախսերի վրա.
-
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ սահմանադրության փոփոխության թեման տրամաբանորեն դառնում է երկրի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը:
-
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 35762 քաղաքացի:
-
Չնայած ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն ամեն ինչ արել է լրագրողների աշխատանքը հնարավորինս դյուրացնելու համար և երկու սենյակ է տրամադրել՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, սակայն հավատարմագրված լրագրողների ու օպերատորների բազմությանը հազիվ թե բավարարեն ստեղծված պայմանները:
-
Մեկնարկում է «Խոսելով սահմանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային մրցույթը:
-
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ այսօր ժամը 19:00-ին՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին: